ՄԵՐ ՄԱՍԻՆ
MV Engineering-ը հայկական շուկայի արագ զարգացող և ներկայումս առաջատար ինժեներական ընկերություններից է, որը հաջողությամբ գործում է Հայաստանյան շուկայում ավելի քան 8 տարի: Մեր կազմակերպության գրանցած շարունակական հաջողությունների գրավականը մեր ամենօրյա մասնագիտացված գործունեությունն ու պատասխանատու մոտեցումն է մեր առաքելությանը, որի լավագույն արձագանքը մեր հաճախորդների բարձր գոհունակությունն ու կարծիքն է մեր մասին։ Մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել լայն սպեկտրի ինժեներական ծառայություններ:
Ծառայություններ
Առավելություններ
- Ինժեներական խորհրդատվություն,
- Նախնական և աշխատանքային նախագծերի մշակում,
- Ինժեներական համակարգերի մատակարարում և հավաքակցում,
- Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում,
- Գոյություն ունեցող համակարգերի ախտորոշիչ ստուգում և արդիականացում,
- BIM մոդելավորում։
- Ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ նախագծման ոլորտում,
- Նախագծային գործունեության իրականացում արտասահմանյան շուկայում, շարունակական և արդյունավետ համագործակցության փորձառություն ինչպես Ռուսաստանյան, այնպես էլ Եվրոպական կազմակերպությունների հետ,
- Ամենաառաջադեմ նախագծային տեխնոլոգիաների և գործիքների ներդրում, կիրառում, այդ թվում՝ BIM (Building Information Modeling), Revit, Navisworks, DIALux, EcoDial, TeslaBIM և այլն,
- Ամենափորձառու մասնագետների շուրջ ձևավորված և օրեցօր ընդլայնվող աշխատանքային թիմ,
- Հավակնորդ նախագծերի իրականացման արդյունավետ փորձառություն,
- Ճկուն, արդյունավետ, հուսալի և, միևնույն ժամանակ, տնտեսավետ լուծումներ։







Նախագծում և մոնտաժման աշխատանքների իրականացում
Ընկերության նախագծման բաժինը կազմված է բարձր որակավորում ունեցող, ՀՀ- ում հավաստագրված մասնագետներից, ովքեր ունեն երկար տարիների փորձ։
Մեր կողմից իրականացված նախագծերն ընդգրկում են ամենատարբեր ծավալի, նշանակության և բարդության օբյեկտներ, այդ թվում՝



















MV Engineering ընկերությունն առաջարկում է հետևյալ համակարգերի նախագծումն ու իրականացումը․
- Բարձր և ցածր լարման ուժային էլեկտրամատակարարման համակարգեր,
- Ներքին, արտաքին և գեղարվեստական լուսավորության համակարգեր,
- Հողանցման և շանթապաշտպանության համակարգեր,
- Կառավարման և ավտոմատացման համակարգեր,
- Լոկալ համակարգչային և կառուցվածքավորված մալուխային ցանցեր,
- Ներքին և արտաքին տեսահսկման համակարգեր,
- Թվային և IP հեռախոսակապ,
- Կենտրոնացված TV և ռադիո համակարգեր,
- Մուտքի հսկման և կառավարման համակարգեր,
- Ձայնային և տեսաձայնային ինտերկոմ համակարգեր (домофония),
- Հրդեհային ազդանշանման ինքնաշխատ համակարգեր,
- Պահակային ազդանշանման ինքնաշխատ համակարգեր,
- Տարհանման ազդարարման համակարգեր,
- Հակահրդեհային և հակածխային ավտոմատացում։
Ավելին մեր մասին կարող եք իմանալ` հետևելով մեր սոց. կայքերին։






























