ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի՞նչ ենք մենք առաջարկում
MV Engineering ընկերությունն առաջարկում է լայն սպեկտրի ինժեներական համակարգերի նախագծում և իրականացում, որոնց մի մասին արդեն իսկ կարող եք ծանոթանալ ներքևի հատվածում։

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մեր ընկերությունը պատրաստ է իրականացնել ձեր կողմից առաջադրված խնդիրների բազմակողմանի վերլուծություն և առաջարկել էլեկտրամատակարարման, լուսավորության, կապի, կոմունիկացիոն և անվտանգային համակարգերի մասով օպտիմալ լուծումներ։ Ընտրելով մեր ծառայությունները՝ դուք կապահովագրեք ձեր գործունեությունը տեխնիկական բնույթի հնարավոր ռիսկերից՝ ստանալով համակարգերի հուսալի և էներգաարդյունավետ լուծումներ։

ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Մեր փորձառու թիմը պատրաստ է առաջարկել հետևյալ ծառայությունները․
Օբյեկտի նախնական հետազոտություն, նախագծային առաջադրանքի ձևավորում;
Ինժեներական լուծումների ընտրություն, տեխնիկատնտեսական հիմնավորում;
Էսքիզային և աշխատանքային նախագծերի մշակում, փորձաքննության գործընթացի ուղղորդում;
Հեղինակային հսկողություն:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄ
Մենք իրականացնում ենք էլեկտրամատակարարման համակարգերի լիարժեք հավաքակցում և թողարկում, տրամադրելով նաև առնվազն 1 տարի երաշխիքային սպասարկում։ Ունենք արդեն իսկ 7 տարվա փորձառություն Հայաստանյան շուկայում։

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Մենք իրականացնում ենք շահագործման հանձնված օբյեկտների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։ Մեր կողմից սպսարկվող օբյեկտների ցանկն ընդգրկում է ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն նշանակության օբյեկտներ և տվյալների մշակման կենտրոններ։

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
Մեր փորձառու մասնագետները պատրաստ են իրականացնել ձեր օբյեկտի ինժեներական համակարգերի համալիր զննում, առկա խնդիրների ախտորոշում և առաջարկել ամենաարդյունավետ լուծումների փաթեթը ինչպես համալիր, այնպես էլ փուլային տարբերակով։

BIM ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
Շենքերի տեղեկատվական մոդելավորումը (BIM) գործընթաց է, որը ներառում է շենքերի և այլ ֆիզիկական ակտիվների ֆիզիկական և ֆունկցիոնալ բնութագրերի թվային մոդելի ստեղծումն ու կառավարումը՝ սկսած նախագծման փուլից: BIM մոդելը հնարավորություն է տալիս օպտիմալացնել ֆինանսական ծախսերը կառուցապատման փուլում, կրճատել շինարարության ժամկետները և ստանալ շենքի ինֆորմացիոն անձնագիր, որը կապահովի լիարժեք պատկերացում շենքի ենթակառուցվածքների արդի վիճակի վերաբերյալ օբյեկտի շակագործման ընթացքում։
MV ENGINEERING -Ի ՄԱՍԻՆ
Գերազանցության հիմունքներ. ծանոթացեք մեր պատմությանը:
Ավելի քան 8 տարվա գերազանց գործունեություն, երկար տարիների փորձ, մասնագիտացված, բարձր որակավորում ունեցող աշխատակազմ։
Այս ամենը ընդամենը “MV Engineering”-ի առավելությունների մի մասն է։
ՊՈՐՏՖՈԼԻՈ
MV Engineering -ի
վերջին իրականացված աշխատանքները

«ArCa» վճարային համակարգի տվյալների մշակման կենտրոն
Տվյալների մշակման կենտրոնում իրականացվել է ավտոմատացման համակարգ, ուժային էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգեր։

«ՎՏԲ-Արմենիա» գլխամասային գրասենյակ
Տվյալների մշակման կենտրոնում իրականացվել է ավտոմատացման համակարգ, ուժային էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգեր։

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիր
Իրականացվել է ուժային էլեկտրամատակարարում և լուսավորության համակարգեր։

“Լույսեր Կոմերցիալ” բազմաֆունկցիոնալ համալիր
Իրականացվել է ուժային էլեկտրամատակարարման, լուսավորության, կապի և անվտանգության համակարգերի նախագծում՝ ողջ ծավալով։

Սանկտ-Պետերբուրգի Գլխավոր Քննչական Կոմիտե
Շենքի կապիտալ վերանորոգում․ լոկալ համակարգչային ցանց, կառուցվածքավորված մալուխային ցանցեր, հակահրդեհման ավտոմատացման համակարգ և այլն։

“ԱԿԲԱ” բանկի 4 մասնաճյուղեր Երևանում
Իրականացվել է ուժային էլեկտրամատակարարման, արտաքին և ներքին լուսավորության, կապի և անվտանգության համակարգերի նախագծում։

Կապ հաստատե՛ք մեզ հետ հենց այսօր։
info@mve.am
ՀԵՌ. ՀԱՄԱՐ
+374 (91) 60-37-13
ՀԱՍՑԵ
ք. Հրազդան, Սպանդարյան 19



